Լոս Անջելեսում հայկական հյուպատոսության շենքի գնմանը աջակցում են գործարարները
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանք է կատարում գնելու հյուպատոսության շենքը, ինչին աջակցելու խոստում են տվել մի շարք հնարավոր նվիրատուներ։ Եվ քանի որ ԱՄՆ-ն հարկային արտոնություն է տալիս հանրային նպատակներին ուղղված նվիրատուներին, վերջիններս նախընտրում են գումար հատկացնել Հայ առաքելական եկեղեցու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Առաջին մեծ նվիրատվությունը` 250000 ԱՄՆ դոլար, կատարել է հայտնի գործարար Զ.Թրփանջյանը։
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ արտգործնախարարությանը թույլատրվել է ընդունել նվիրատվությունը և այն մուտքագրել արտաբյուջետային հաշվեհամարին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել