HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լինսիի» ֆինանսավորմամբ 6 դպրոցները կկառուցվեն

«Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայումս ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում հիմնանորոգվում է վեց դպրոց: Դպրոցների վերանորոգման պարտավորություններն ամրագրվել են ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված փոխըմբռնման վերաձեւակերպված երկրորդ հուշագրով, որն ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2010թ. հունիսին: Փաստաթղթով դպրոցների վերանորոգման համար հատկացվում է 12 մլն դոլար, շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ. վերջին, ծրագիրն ունի նաեւ մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: ՀՀ կառավարությանը պաշտոնապես տեղեկացվել է, որ «Լինսի» հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորությունները փոխանցում է Միացյալ հայկական հիմնադրամին, եւ վերջինս պարտավորվել է ավարտին հասցնել դպրոցաշինության ծրագիրը: Ի դեպ, ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված վերոնշյալ հուշագրի 11-րդ հոդվածի համաձայն` «Լինսի» հիմնադրամը կարող է իր բոլոր իրավունքներն ու ակտիվները փոխանցել կամ լիազորել մեկ այլ կազմակերպության: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Միացյալ հայկական հիմնադրամի հետ քննարկվել են բոլոր կազմակերպչական հարցերը, եւ վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter