«Մերսեդեսն» ու «Կամազը» բախվել են. 4 հոգու տեղեփոխել են հիվանդանոց
Այսօր գիշերը` ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան-Գորիս մայրուղու 205-րդ կիլոմետրի հատվածում Մերսեդես 16 ՍՏ 728 համարանիշի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի եւ բախվել Կամազ 11 ՏՏ 579 համարանիշի բեռնատարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մերսեդեսի վարորդը` 1960 թ. ծնված Սերգեյ Խորենի Գրիգորյանը, ուղեւորներ, 1978 թ. ծնված Նորայր Նասոյանը, 1979 թ. ծնված Յանա Թովմասյանը եւ 1968 թ. ծնված Եսայի Բալայանը:
Կամազի վարել է Ոսկան Սիրեկանյանը:
Ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզային Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել