HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010թ.-ին Սյունիքում բնապահպանական վնասների 28 ակտ է կազմվել

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը 2010թ.-ին բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի հետ համատեղ կատարած  ստուգումների եւ  ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է խախտումների երկու տասնայակից ավելի դեպքեր: Մարզի 11 բնապահպանական օբյեկտներում իրականացվել են ստուգայցեր, 44 անձի նկատմամբ կիրառվել է 2.7մլն դրամի տարբեր վարչական տուգանքներ: Նախորդ տարվա ընթացքում կազմվել է շրջակա միջավայրին հասցված բնապահպանական  վնասների 28 ակտ, որից 19-ը` բուսական աշխարհի, 3-ը` կենդանական աշխարհի, 4-ը` ջրերի աղտոտման, 2-ը` հողերի աղտոտման վերաբերյալ: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` խախտումներ են արձանագրվել նաեւ թափոնների օգտագործման եւ տեղափոխման ուղղությամբ իրականացված ստուգումների  արդյունքում. 6 օբյեկտների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանքներ` 30 հազարական դրամի չափով: Պետբյուջե մուտքագրված գումարը կազմել է  4.5 մլն դրամ:  2010թ. հաշվարկված է 2.2 մլրդ դրամ բնապահպանական եւ  բնօգտագործման վճար: Հարավային մարզի 40 հանքավայրերից  շահագործվում է 26-ը (8-ը` մետաղական, 18-ը` ոչ մետաղական), իսկ մնացած 14-ը դեռեւս  գտնվում է ուսումնասիրման գործընթացում: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter