HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն համոզված է, որ Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու դեպքում հայ-ռուսական հարաբերությունները ավելի կշահեն

Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սեպտեմբերի 23-25-ը Մոսկվայում կայացավ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության թվով 12-րդ համագումարը, որին հրավիրված էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը:

Մեր կուսակցության նախագահի մասնացությունը պատահակա չէր, քանզի ԲՀԿ-ի հիմնական գործընկեր-կուսակցությունը Ռուսաստանում հենց «Եդինայա Ռոսիա»-ն է, ինչը, համոզված եմ, միայն դրական ազդեցություն կունենա մեր երկու երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի վրա:      

«Եդինայա Ռոսիյա»-ի համագումարի ժամանակ կատարվեց թերևս այն, ինչին շատերն էին սպասում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջակվեց լինել 2012թ. նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուն, ինչը, համոզված ենք, ճիշտ որոշում էր, որովհետև կրկին նախագահական աթոռին կլինի մեկը, ով առավել քաջատեղյակ է առկա խնդիրներին և ով 8 տարի երկիրը կառավարել և դուրս է բերել այն խորը ճգնաժամից, որը առկա էր Ռուսասանի Դաշնությունում 90-ականներին:

Համոզված ենք, որ Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու դեպքում հայ-ռուսական հարաբերությունները ավելի կշահեն, և երկու երկրների ռազմավարական փոխհամագործակցությունը ավելի կամրապնդվի:

Կայունությունը պետության տնտեսական և քաղաքական զարգացման առաջնային երաշխիքներից մեկն է, իսկ կայունությունը, որը մենք ունենք, պետք է պահել և վերացնել այն խոչնդոտները, որոնք կարող են դրան խանգարել, պետք է լինել առավել կառուցողական, հանդուրժող և միասնական, որովհետև միայն միասնությամբ, համախմբվածությամբ և համերաշխությամբ կարող ենք արձանագրել հաջողություններ և հաղթանակներ, իսկ դրա համար շատ  բան հարկավոր չէ. պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ մանր և միջին բիզնեսի զարգացման համար, պայմաններ, երբ հայ մարդը հնարավորություն կստանա արժանապատիվ և բարեկեցիկ պահելու իր ընտանիքը և հոգալու նրա բոլոր կարիքները, իսկ ամենակարևորը,  բարոյական, հոգեբանական առողջ ու դրական մթնոլորտի ստեղծումը հասարակության մեջ:

Համոզված ենք միասնության և համախմբման նոր մեկնարկ են լինելու 2012 թվականի Ազգաին Ժողովի ընտրությունները:    

Այժմ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը այնպիսին է, որ միայնակ ոչ ոք չի կարող դուրս բերել հանրապետությունը այս իրավիճակից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ստանձնել համախմբողի դերը:

Եվ ինչպես օր առաջ իր հարցազրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` 2012 թվականը պետք է սկիզբ դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի ու բարգավաճման ժամանակաշրջանի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter