Թունավորվել են գազի արտահոսքից
Երեկ` ժամը 10:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 3 ամսական Ալեն Կ.-ն:
Պարզվել է, որ փոքրիկը թունավորվել է փետրվարի 16-ին` ժամը 12:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, տանը տեղադրված գազօջախից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Իսկ ժամը 05:00-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Մոլդովական փողոցի շենքերից մեկից բուժօգնության են տեղափոխվել 22-ամյա Քրիստինե Գ.-ն և 41-ամյա Արեգնազ Գ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Քրիստինե և Արեգնազ Գ.-երը ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ երկու դեպքով էլ կատարվում Է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել