HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորը սնուցող ջրատարը վնասվել է

Վանաձոր-Ալավերդի ճանապարհահտվածի երկայնքով` լեռնալանջերից գլորվող քարերը հաճախ վտանգավոր իրավիճակներ են ստեղծում մայրուղով անցնող  ավտոմեքենաների կամ բնակչությանը սպասարկող ներքին և արտաքին կոմունիկացիոն գծերի համար: Խնդիրը Լոռու մարզային իշխանության ուշադրության կենտրոնում, դժբախտաբար, հայտնվում է այն ժամանակ, երբ քարերն անանցանելի են դարձնում մայրուղին կամ վթարային վիճակում են հայտնվում կոմունիկացիոն գծերը: Այսօր կեսգիշերին Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի 10 կիլոմետրում` «Գրանդ տուն» հյուրատան մոտակայքում, լեռնալանջի սողանքի հետևանքով վթարվել է Տաշիրի շրջանի Նովոսելցովո գյուղից սնուցվող Վանաձոր քաղաքի ջրատարը, ինչի պատճառով Վանաձորի բնակչությունը զրկվել է ջրամատակարարումից: «Այս տարածաշրջանում հողի հոսք կա, արդեն 5-րդ անգամ է այս վթարը տեղի ունենում, սողանքի հետևանքով ջրագծի վթար է առաջացել»,- կեսօրին «Հետքին» տեղեկացրեց վթարի վայրում գտնող «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահանյանը եւ վստահեցրեց, որ 24 ժամվա ընթացքում վթարը կվերացվի և Վանաձորի ջրամատակարարումը կվերականգնվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter