Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը` քաղաքապետի մոտ
Երևանի և Դամասկոսի միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլ Համիդ Սալլումի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը հստակեցրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերը:
Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է համարել: Իսկ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան համատեղ աշխատանքները ծրագրային ընթացք կստանան:
Աբդուլ Համիդ Սալլումը քաղաքապետին է փոխանցել նրան ուղղված Դամասկոսի նահանգապետի պաշտոնական հրավերը:
Կարևորելով փոխադարձ այցելությունների անհրաժետությունը, Կարեն Կարապետյան, ինչպես փոխանցում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, ընդգծել է, որ դրանք պետք է ծավալվեն գործնական հստակ թեմաների շուրջ, ինչն իր հերթին կնպաստի մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել