4 օրում տուգանքի 8 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.02.11-18.02.11.թթ ընկած ժամանակահատվածում կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 380.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 92.25 հազ. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Վայոց ձորի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 77.25 հազ. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուը գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արմավիրի ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուը գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 713.2 հազ. դր:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել