HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքում կկառուցվի՞ աղբի վերամշակման գործարան

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն ընդունել է «Ասիական զարգացման բանկի» ներկայացուցիչ, փորձագետ Նիկ Ալլանին: Խոսակցության հիմնական թեման ծավալվել է Գեղարքունիքի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ աղբի հավաքման շուրջ: Ինչպես փորձագետին ներկայցրել է քաղաքաշինության վարչության պետը` աղբի հավաքումն ու վերամշակումը Սեւանա լճի ջրահավաք ավազանում տասնամյակներ շարունակ եղել եւ մնում է լրջագույն հիմնախնդիր, որի արդյունքում մինչ այժմ էլ շարունակվում է լճի աղտոտումը: Ելնելով այն հանգամանքից, որ Սեւանի ջրահավաք ավազանում չի գտնվել այնպիսի տեղ, ուր գրունտային ջրերը 8 մետրից ցածր լինեն,  նպատակահարմար է գտնվել նախատեսված աղբի վերամշակման գործարանը կառուցել ջրբաժանից դուրս` Գագարին ավանի տարածքում: Այս գործարանի կառուցմամբ, կարելի է ասել, Սեւանա լիճը վերջապես կձերբազատվի կենցաղային աղբի թափոններով աղտոտվելու արատավոր երեւույթից: «Ասիական զարգացման բանկի» փորձագետը մանրամասնորեն ծանոթացել է Գեղարքունքի մարզում կատարվող աղբահանության ներկա վիճակին, գլխավոր աղբավայրերի շահագործման հետ կապված իրավիճակին եւ այլ մանրամասների, որոն հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել եւ գործարանի կառուցումը ֆինանսավորելու շուրջ հետեւություններ անելու: Դերենիկ Հովհաննիսյանը նշել է, որ արդեն նախագծված այդ գործարանը, որի կառուցումը կարժենա մոտ հինգ միլիարդ դրամ, պետք է բաղկացած լինի  5 մոդուլից: Նախապես կաշխատի առաջին մոդուլը, որի համար բավարար քանակի աղբ հնարավոր կլինի հավաքել, իսկ մնացած մոդուլները կարող են աշխատել գործարանի զարգացման ընթացքում: Ինչպես հայտնում են բանկի մամլո ծառայությունից, գորածարանի կառուցման նախագիծը հանրային քննարկման է դրվելու այսօր Գեղարքունիքի մարզպետարանում: Քննարկմանը հավիրվել են համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter