HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը հիմարացնում է երևանցիներին

Եվ մասնակցում այգու հանցագործ կառուցապատմանը «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից պարզել է, որ «Վիշապների կոթող» պուրակի (Գայի պող. թիվ 19/71 հասցեում) բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ կայացել է երկու հանրային լսում: Հեռախոսազրույցի ընթացքում կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ լսումներից մեկի ժամանակ տրվել է բացասական, մյուսի ժամանակ` դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են տեղի ունեցալ այդ լսումները և ովքեր են մասնակցել: Հավաստում ենք, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին պուրակին հարակից շենքերի մոտ 60 բնակիչ, Նոր-Նորք համայնքի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին պուրակում հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն ո՛չ համայնքի ղեկավարությունը, ո՛չ կառուցապատողը չհայտնվեցին: Պուրակում էին գտնվում նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Հենց այդ օրը կազմակերպվեց ստորագրահավաք, որին միացան հարակից շենքերի մոտ 200 բնակիչ` դեմ արտահայտվելով կառուցապատմանը: Ստորագրություններն անցած տարվա դեկտեմբերին հանձնվել են Երևանի քաղաքապետարան: Այսօր պարզվում է, որ հենց այդ նույն օրը, սակայն մեկ այլ հասցեում (Բաղյան փողոց թիվ 1` «Սասարի» ՍՊԸ-ի շենք), կազմակերպվել է կառուցման աշխատանքային նախագծի հանրային լսում, որին հայտնի չէ, թե ովքեր են մասնակցել: Մյուս հանրային լսումների վերաբերյալ բնապահպանության նախարարության կայքում ոչ մի հայտարարություն տրված չէ, և դարձյալ հայտնի չէ` որտեղ և երբ է կազմակերպվել այն: Ո՛չ մեկ, և ո՛չ մյուս հանրային լսումները արժանահավատ չեն, քանի որ դրանց մասին ազդակիր համայնքի իրազեկումն օրենքին համապատասխան չի կատարվել, և արդեն իսկ ակնհայտ են լսումների կեղծման փորձեր: Ակնկալում ենք Երևանի քաղաքապետի միջամտությունը Նոր Նորքի համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու հարցում և պահանջում ՀՀ բնապահպանության նախարարությունից ձեռնպահ մնալ սեփական գործառույթների չարաշահմամբ, ապօրինի փաստաթղթերի հիման վրա փորձագիտական եզրակացություն տալուց։ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter