HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետը մինչև վերջ դեմ է գնալու «ԳԱԼԱ»-ին

Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը վճիռը հրապարակեց փետրվարի 17-ին: Դատարանը  բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել  «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ- ալեսփյուռը /անտենան/ եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար  հարկադիր սերվիտուդ  սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով: Հիշեցնենք, որ այս գործով ՇՄ ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս  2008 թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը եւս մնաց նույն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը դարձյալ ուղարկեց ՀՀ  ՇՄ ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով քննելու համար: Սակայն այս անգամ էլ կայացվեց այնպիսի որոշում, որը սպասելի էր «ԳԱԼԱ» հ/ը տնօրինության եւ աշխատակիցների համար: Վճռի հետ կապված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ փորձեցին հանդիպել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքապետը վերջիններիս փոխանցել էր, որ «մինչեւ վերջ դեմ է գնալու Գալային»: Դատական հերթական որոշումը հեռուստաընկերության տնօրինությունը համարում է ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու է պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter