HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլինե՞ն էական բարեփոխումներ տրանսպորտի ոլորտում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի դիմաց այսօր` ժամը 17.00-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրեց բողոքի ակցիա` պահանջելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը:

Նախաձեռնության ակտիվիստները նախարարի դիմում-հրաժարականի տեքստը փորձում էին հանձնել նախարարին` գցելով այն նախարարության փոստարկղը: Երիտասարդները չկարողացան այն գցել փոստարկղը, քանի որ նախարարության աշխատակիցները ամուր փակել էին նախարարության մուտքի ու նույն շենքում գործող փոստի դռները:

Քանի որ դռները փակ էին, ոչ ոք չէր կարողանում մտնել նախարարության շենք ու փոստ, և քաղաքացիներից շատերը, որոնց մեջ կային նաեւ տարեց մարդիկ, չկարողացան այսօր կենսաթոշակ ստանալ:

Նախարարության դռները բացվեցին, երբ ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հեռացավ:

Նախաձեռնության ներկայացուցիչներից միայն մեկին` Անուշ Քոչարյանին թույլ տվեցին մտնել նախարարության շենք` բանակցելու խնդրի շուրջ:

Անուշի խոսքերով` Տրանսպորտի և կապի նախարարության մամլո խոսնակ Պետրոս Դեմիրճյանն ասել է, որ այն հասարարական շահը, որի մասին խոսում ենք, իրենց էլ է շատ հետաքրքրում, եւ որպես ապացույց` ցույց տվեց կազմված արձանագրությունը, որտեղ նախաձեռնող խմբի հետողական աշխատանքի եւ թեժ գծին ստացված բողոքների շնորհիվ դիտողություն է արվել Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի եւ Լոռու մարզերի երթուղիները սպասարկող ընկերություններին:

Պետրոս Դեմիրճյանը նաեւ հայտնել է, թե իրենք միշտ պատրաստ են նման լուրջ քաղաքացիական նախաձեռնությունների համար բաց լինել, քանի որ թե նախարարությունը, թե նախաձեռնությունը գտնվում են բարիկադների նույն կողմում:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աչալուրջ վերահսկողությունը տրանսպորտի սպասարկման ոլորտում:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter