
Արմավիրի ռուսական սահմանապահ զորամիավորման գնդապետ Տիրոնը, ասում են, հայաստանյան ներքաղաքական կյանքին մասնակցության հարուստ փորձ ունի արդեն: «Առավոտի» աղբյուրի հավաստմամբ` նա իր զորամասում պայմանագրային ծառայության մեջ գտնվող տեղաբնակներին արդեն իսկ ակնարկել է, թե ում օգտին պետք է քվեարկեն քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Խոսակցություններ են պտտվում, որ գնդապետը լավ հարաբերությունների մեջ է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ:
Ըստ «Առավոտի» աղբյուրի` նրա հրամանին չենթարկվելու և անցած խորհրդարանական ընտրություններում իր ԲՀԿ-ական քավորին ձայն տալու համար Արշակ Համլետի Բաղդասարյանն այն ժամանակ զրկվեց ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել