
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` փետրվարի 24-25-ը Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի գլխավորած պատվիրակությունը: Բնականաբար, այցի հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:
Ջեյմս Սթայնբերգը անցած տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ, ԼՂՀ խնդրի հետ կապված, հանդիպել է ՀՀ իշխանությունների հետ:
Այս հանդիպումը կարևորվում է նրանով, որ այն նախորդելու է մարտի 5-ին Սոչիում կայանալիք Դմիտրի Մեդվեդև, Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանը:
ՌԴ-ում կազմակերպվող եռակողմ հանդիպումները ընդունված է համարել ռուսական կողմի նախաձեռնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորմանն ուղղված պրոֆիլակտիկ գործընթաց: Այս եռակողմի նախօրյակին Ջեյմս Սթայնբերգի` Հայաստան կատարելիք այցը վկայում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկրներն այս անգամ որոշել են կտրուկ բարձրացնել այդ ֆորմատի նշանակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել