
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, թե գնաճի կանխատեսված արժեքներից աճի ուղղությամբ շեղման հավանականությունը էականորեն մեծացել է:
«ՉԻ» - Սա իսկապես անեկդոտային իրավիճակ է: Կենտրոնական բանկը նախ հայտարարում է, թե քանի տոկոսանոց գնաճ է կանխատեսում, հետո էլ հայտարարում, թե այդ կանխատեսումը չի իրականանա, և գնաճն ավելի մեծ կլինի:
Ամոթ չլինի հարցնելը, բա էդ ինչո՞ւ եք կանխատեսումներ անում, միանգամից ասեք, որ բացարձակապես չեք տիրապետում իրավիճակին, և վերջ:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն, օրինակ, շատ ավելի ազնիվ է և հայտարարում է, թե գյուղատնտեսության հաջողությունները մեծ մասամբ կախված են Աստծու բարեհաճությունից: Մարդը ճիշտ է ասում. գյուղացիները դժգոհ են` թող գնան եկեղեցիների մոտ բողոքի ցույցեր անեն, իրենից ի՞նչ են ուզում:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա պաշտոնական տվյալների համաձայն` միայն այս տարվա հունվարին պարենային ապրանքները թանկացել են 4.9 տոկոսով: Երևի ճիշտ կլինի, եթե Կենտրոնական բանկը նույնպես դիմի Հայ առաքելական եկեղեցուն և գնաճի կանխատեսվող միջակայքը օրհնել տա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել