HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր գիրք նվիրելու օրն է

Ամեն տարի այս օրը Հայաստանի Ազգային գրադարանը հանդես է գալիս մարզային, համայնքային գրադարաններին 20-30-ական միավոր գրականության նվիրատվությամբ: Այս տարի, բացի այս գրադարաններից, Ազգային գրադարանը կայցելի նաև «Փոքր Մհեր» կադետասեպուհական համալիր` գրադարանի տնօրինության, սաների և սպայական կազմի հետ հանդիպման և «Փոքր Մհեր»-ին կնվիրի պատմահայրենասիրական, գեղարվեստական գրականություն: Ազգային գրադարանը նաև կոչ է անում երիտասարդությանը Սուրբ Սարգսի տոնին, որը համընկնում է գիրք նվիրելու օրվան, նվիրել միմյանց գրքեր: Շարունակվում են գրքին նվիրված միջոցառումները նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Այսօր գրադարանում կանցկացվեն թումանյանական ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, Թումանյանի հեքիաթների հիման վրա թատերական ներկայացումներ` գրադարանի թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ: Այսօր կկազմակերպվեն կինոդիտումներ, կներկայացվի «Հայ մատենագիրների թվանշանային գրադարան» կայքը (ժամը 15:00), կշարունակվեն հանդիպումները գրողների, գրահրատարակիչների հետ (ժամը 11:00-17:00): Օրվա ընթացքում տեղի կունենա նաև գրքերի նվիրատվություն՝ մանկական գրադարանին: Հովհաննես Թումանյանի թանգարանում նույնպես կանցկացվի միջոցառումների շարք` նվիրված գրքին ու մեծ գրասեր Հովհաննես Թումանյանին: Այսօր կանցկացվի «Հասկեր» տարեգրքի շնորհանդեսը (ժամը 13:00), կմեկնարկի թարգմանչաց մրցույթը (ժամը 14:00), հանդես կգա թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախումբը: Օրը կամփոփի գրական սալոնը (ժամը 16:00): Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter