Ֆինանսների նախարարը գերադասում է փողոցային առեւտուրը
Մինչ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը պայքարում է փողոցային առեւտրի դեմ եւ սոցիալական լարվածություն ստեղծում մայրաքաղաքում, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ակամայից նպաստում է նրանց սոցիալական վիճակի կարգավորմանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր առավոտյան «անմահացրել» է նախարարի փողոցային գնումները:
Նոր Նորք վարչական շրջանի «Սթար» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակներից Վ. Գաբրիելյանը գնում էր միրգ եւ բանջարեղեն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել