HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ` ժամը 21:30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Վայքի հիվանդանոց է տեղափոխվել նույն մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 1982-ին ծնված Դավիթ Խաժակի Դավթյանը: Նա Զառիթափի դպրոցում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ` Դավթյանն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 662 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայով Վայքի Շահումյան փողոցի եւ «Արփի» ջրերի գործարանի խաչմերուկում բախվել է 1971-ին ծնված Աղասի Ազատի Մաթեւոսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենային: Մաթեւոսյանն աշխատում է Վայքի հիվանդանոցում: Վթարի արդյունքում Դավթյանը ճակատային մասում ստացել է մարմնական վնասվածքներ: Երեկ դեպքի վայր են ժամանել Վայոց Ձորի մարզի ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի տեսուչները` հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter