Ավտոմեքենան մտել է դեղատուն
Փետրվարի 19-ին Ապարանի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 7.55-ին Լոռու մարզի բնակիչ, 1986-ին ծնված Գոռ Քաջիկի Մելքոնյանը, ով աշխատում է «Գոռ եւ Սարո» ՍՊԸ-ում, վարելով «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 23 ՏՏ 310 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի հատվածի Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել դեղատան պատին:
Գ. Մելքոնյանն ու ուղեւորը` Լոռու մարզի բնակիչ, 1976-ին ծնված Վահան Աղվանի Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել