HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիներն օգտագործել են խոշոր տրամաչափի զինատեսակ

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումներին, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաև «РПГ-7»  տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ: Հարկ է նաև նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը` թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:   Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: Չնայած հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter