Դ.Կարապետյան. «Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե իբր հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ:
Մամուլի քարտուղարն ասել է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների:
Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար:
Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել