HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ անդամները

Երեկ Սյունիքի մարզի Քարաշեն և Կուրիս գյուղերում անցկացված ՏԻՄ հերթական ընտրություններում հաղթած բոլոր թեկնածուները ՀՀԿ անդամներ են: Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղում անցկացված ավագանու ընտրությունում առաջադրված 7 թեկնածուից 6-ը ՀՀԿ անդամ է, 1-ը` անկուսակցական: Վերջինս այս ընտրություններում հավաքել է ամենաքիչ թվով` 26 քվե` իր տեղը զիջելով ՀՀԿ-ական մրցակիցներին: Առաջադրված 6 ՀՀԿ անդամից 4-ն ընտրվեց երեկ: Այժմ պայքարն ընթանում է հավասար` 27-ական ձայն հավաքած 2 հանրապետականի միջև, որոնցից մեկը վիճակահանության միջոցով իր տեղը կզբաղեցնի ձևավորվելիք, 5 հոգուց բաղկացած ավագանու կազմում: Իսկ Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր միայն 1 թեկանծու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Գրիգորյանը: Երեկ անցկացված ընտրություններում նա հավաքեց 36 քվե: Կուրիսում գյուղապետի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 60 բնակչից երեկ քվեարկեց ընդամենը 36-ը: Նրանք բոլորն էլ քվեարկեցին Սուրիկ Գրիգորյանի օգտին: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter