HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի նվերը` Հայաստանին. Էլոդի Ֆրեժեն կշնորհավորի Ֆրանսիայի կողմից

Deem Communications-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր) կկայանա «20 երգ 20-ամյա Հայաստանին» բացօթյա համերգ: Համերգը Ֆրանսիայի նվերն է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Ելույթ կունենան ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլոդի Ֆրեժեն և հայ կատարողներ:  Նվագակցում է ՀՀ հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգն իրականացվում է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների աջակցությամբ: 

Էլոդի Ֆրեժեն ֆրանսիացիների կողմից հայ ժողովրդի հետ բարեկամության ուղերձ կհղի երգի միջոցով:  Համերգին կմասնակցեն նաև երգիչներ՝ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Էվա Սուջյանը,  Էրկը և ուրիշներ: Նրանք Էլոդիի հետ կկատարեն ֆրանսիական սիրված և հայտնի երգեր:

 Էլոդի Ֆրեժեն երգով զբաղվել է դեռ մանկուց: 2003 թվականին նա Ֆրանսիայի աստղերի ակադեմիայի հաղթող ճանաչվեց ` շահելով հանդիսատեսի համակրանքը իր հուզական կատարումով և նուրբ ոկալով: Դրանից անմիջապես հետո նա հրապարակեց իր անվանական Elodie Frégé ալբոմը: Էլոդին երգում է հիմնականում պոպ ոճում` միևնույն ժամանակ համադրելով Ֆրանսիական երգարվեստի լավագույն ավանդույթները: Նրա երգացանկի հայտնի հիթեր են "De L'eau" (Ջուրը), "Viens jusqu'à moi"  (Եկ ինձ մոտ), “Le Jeu des 7 Erreurs”  (Գտիր 7 տարբերություն) և La Femme De L'apres Midi (Կինը կեսօրից հետո) սինգլները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter