
Հայաստանի սպառողական շուկայում շարունակվում է արձանագրվել լայն սպառման ապրանքների ու դեղորայքի գնաճ: Վերջին մեկ շաբաթում տարբեր տեսակի և նշանակության ապրանքների գները որպես կանոն բարձրացել են 5-10 տոկոստով:
Ասենք, սուրճի 1 կիլոգրամը թանկացել է 5 տոկոսով (նախկինում 1 կիլոգրամը 2000 դրամ վաճառվող սուրճը դարձել է 2100 դրամ), ձեթն անցած շաբաթվա համեմատ ևս 20-30 դրամով թանկացել է:
Ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների գները վերջին մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ինչ-որ չափով թանկացել են: Դեղորայքի գները ևս վերջին մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 5-6 տոկոսով:
Երեկ լուրեր տարածվեցին, թե իբր շաքարավազի գինը առաջիկայում կրկնակի կարող է թանկանալ` հատելով 800 դրամի սահմանագիծը:
Վերլուծաբանները նման տարբերակը քիչ հավանական են համարում: Առավել իրատեսական է, որ աստղաբաշխական թանկացումների լուրերը քարոզչական նպատակ են հետապնդում:
800 դրամանոց սպառնալիքից հետո շաքարավազի, ասենք, 450 կամ 500 դրամ արժեքին սպառողները ոչ միայն նորմալ կվերաբերվեն, այլ նաև ինչ-որ տեղ գոհ կլինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել