HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջան բալես, բալես

Ամբողջ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 22-ամյա դուստրը որոշել է մտնել շոու-բիզնես: Վերջերս Աբրահամյանները եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նրա աղջնակը ցանկություն է հայտնել ձայնասկավառակ թողարկել: Պրոդյուսերական որոշ հեղինակավոր կազմակերպություններ, սակայն, հրաժարվել են զբաղվել Աբրահամյանի դստեր ձայնասկավառակի թողարկմամբ այն պարզ պատճառով, որ նա շատ հեռու է երգարվեստից` ոչ ձայն ունի, ոչ էլ բեմական արտաքին: Բոլոր դեպքերում շուտով կլսենք Աբրահամյանի դստեր կատարումները: Թերթի տեղեկություններով, Արա Աբրահամյանը աղջկա արտաքինի վրա աշխատելու համար «վարձել» է իր սեփական կյանքը լավագույնս ներկայացնող համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանի բժիշկ-կոսմետոլոգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter