
Վրացական գրանցումով ավտոմեքենաների տերերի բողոքը կարծես թե ինչ-որ արդյունք է տալիս: Կիրակի Նոյեմբերյանում տեղական «Քամուտ» հեռուստաընկերությամբ հեռարձակվել, նաև այլ միջոցներով տարածվել է Նոյեմբերյանի քաղաքապետարանի հայտարարությունը, որով Նոյեմբերյանի տարածաշրջանի վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների տերերին առաջարկում են փետրվարի 21-ին և 22-ին փաստաթղթերով` անձնագիր, տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր, մաքսային-բեռնային հայտարարագիր, ներկայանալ համայնքապետարաններ` մաքսազերծման գործընթացում աջակցություն ստանալու նպատակով:
Թե աջակցությունն ինչ դրսևորում է ունենալու, պաշտոնապես չի ասվում, իսկ ոչ պաշտոնական հարթությունում խոսում են վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը մինչև մայիսի 1-ը երկարաձգելու և մաքսազերծման դրույքաչափերը որոշ չափով իջեցնելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել