HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ տարածքներում ճանապարհները փակ են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, վաղ առավոտյան ունեցած տվյալներով, Հայաստանի տարածքում փակ են Կոտայքի մարզի Բուժական, Զորավան, Վայոց ձորի Սելիմ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Գեղամավան համայնքների ավտոճանապարհները: Դժվար անցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացի Վարդունուտ, Ծաղկաշեն, Արագած, Շենավար և Արա գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Ջիլիզա համայնքում և Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք, Արթիկ-Մարալի, Մանթաշ համայնքներում: Բացի Ապարանի տարածաշրջանից, բոլոր տեղերում ճանապարհները մաքրող տեխնիկա է աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter