Ավտոպատահար Արմավիր-Երևան ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ` ժամը 18.40-ին, Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի 68 ՌՏ 863 պետհամարանիշով և «ՎԱԶ 21112» մակնիշի 08 ԼՕ 647 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 1986թ. ծնված Վալերիկ Տոնոյանի, 1986թ. ծնված Կարեն Համզյանի և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայից 1961թ. ծնված Մանուկ Մարգարյանի մարմինները, ինչպես նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 1986թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը և 1967թ. ծնված Արթուր Միրզոյանը, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Տուժածների վիճակը բժիշկներ կողմից գնահատվել է կայուն ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել