Ազատության հրապարակում մեկնարկել է քաղաքացիական ֆորումը
Ազատության հրապարակի տարբեր հատվածներում տեղի ունեցան քննարկումներ ստորև շարադրված թեմաների շուրջ.
Առողջապահություն
Բանախոս` Արարատ Մկրտչյան
Քաղաքացիական ֆորումի առողջապահական ոլորտին վերաբերող քննարկման ընթացքում արծարծվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնցից հիմնականում թեժ ընթացավ պարտադիր բժշկական ապահովագրության մասին հարցը: Նշվեց, որ ՀՀ քսանամյա պատմության ընթացքում մի քանի անգամ ԱԺ քննարկմանը ներկայացվել է պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծ, սակայն բյուջեի սակավ հատկացումների պատճառով նախագծերը սառեցվել են:
ՀԱԿ-ը առաջարկում է այս համակարգին անցնել աստիճանական ձևով, սկզբում անցնեն այն խմբերը, որոնք առավել ապահով են: Այս Տարբերակը նախատեսում է, որ ապահովագրության կեսը պիտի վճարի գործատուն, կեսը` աշխատողը: Փուլային տարբերակը նաև թույլ չի տա, որ ինքնին գաղափարը վարկաբեկվի, ով ունենա ապահովագրություն, միանշանակ կստանա իր անվճար օգնությունը:
Երկրներում որտեղ սոցիալական վիճակը վատ է, եթե բժշկական ապահովագրությունը թողնես մարդու գիտակցական մակարդակին, ապա կառաջանա լուրջ խզվածություն: Այդպիսի համակարգ կարող է գործել միայն ԱՄՆ-ի նման զարգացած երկրում, որտեղ դա պարտադիր չէ:
Իհարկե, պարտադիր բժշկական ապահովագրությունը բավականին մեծ բեռ է տնտեսության համար, բայց մենք պետք է ազգովի լծվենք այդ գործին, և զարգացնենք այդ համակարգը:
Կա 10000 չինովնիկ, որոնք ստանում են միջինում 110000 դրամ աշխատավարձ, սկզբնական փուլը կարող է սկսվել նրանցից: Յուրաքանչյուրին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 130000 դրամ ավելի քան 750000 դրամ ապահովագրություն ստանալու համար: Արտաքին հարաբերություններ
Բանախոսներ` Դավիթ Շահնազարյան, Վլադիմիր Կարապետյան
Ընդհանուր գծերով խոսելով ԵԽԽՎ կառուցվածքի ու գործունեության մասին` քննարկվել են կառույցի կողմից տրված գնահատականները Հայաստանի վերաբերյալ: Կարծիք են հայտնել, որ ԵԽԽՎ-ում ընդունվելիք բանաձեւը բացասական է լինելու Հայաստանի ժողովրդավարության զարգացման համար: Քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ ոչ թե ԵԽԽՎ-ն պետք է լուրջ եւ վճռորոշ դերակատարում ունենա Հայաստանի նորացման, բարեփոխումների եւ ժողովրդավարության կայացման գարծում, այլ մենք` Հայաստանի քաղաքացիները դա պետք է անենք:
Դ. Շահնազարյանը նշել է, որ ՀԱԿ-ը միշտ իր ուղերձները տեղ է հասցնում:
Համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ առաջին նախագահը շեշտել էր վերջիններիս դերը միայն Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության հարցում:
Համազեկուցողների այցերի արդյունքում մշակված բանաձեւի նախագիծը պարունակում է ՀԱԿ-ի համար անընդունելի դրույթներ: Քննարկվել են ՀԱԿ-ի փոխհարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի հետ:
Պաշտպանության ոլորտ
Բանախոս` Աշոտ Զաքարյան
Քննարկվել են հետևյալ թեմանրը՝
- Բանակում տիրող վիճակի կապը երկրի ընդհանուր իրավիճակի հետ:
- Բանակում զինվորական պատրաստվածության ռեֆերմի անհրաժեշտությունը
- Բանակի թափանցիկություն. բանակ-հասարակություն կապ
- Բանակի կառուցվածքային բարեփոխումներ. համակարգի տաբեր հարթություններում պաշտոններ զբաղեցնող մարդկանց միջև հաղորդակցություն
- Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը
- Զինվորը` որպես բանակի գլխավոր արժեք
Քննարկումը առավելապես ներածական էր, և այս թեմաները ավելի խորը կքննարկվեն քաղաքացիական ֆորումի հետագա աշխատանքային օրերի ընթացքում:
Մշակույթ
Քննարկվել են հետևյալ թեմանրը՝
- Մշակութային քաղաքականության հայեցակարգային հարցեր
Բանախոս՝ Արշակ Բանուչյան
- Ի՞նչ է քաղաքականությունը
«Փոքր խորհուրդ»
- Սահմանադրական մշակույթ
- Ապակենտրոնացում
- Մարդակենտրոն քաղաքականություն
«Իշխանությունն» իբրև առանձին դասակարգ վերանում է, իշխանավորվում է յուրաքանչյուրը, քաղաքացին «իշխանությունը» չի ստեղծագործում, իմաստներ չի արտադրում ու չի պարտադրում, նա նպաստում է, որպեսզի քաղաքացիներին անեն այդ ամենը:
Քաղաքացու իշխանավորումը, ինքնիշխանության ձեռք բերումը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում` դա է սահմանադրական հեղափոխության եզրի իմաստը:
Մենք ունենք սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ ոչ հանրապետական կարգերով առաջնորդվող պետություն, պետական ապարատ. պետության և սահմանադրության համադրումը տալիս է հանրապետություն:
Հանրապետության հիմքն է մասնակցության և ոչ վարչահրամայական քաղաքական մշակույթը, սահմանադրական հեղափոխությունը, ըստ էության, մշակութային հեղափոխություն է, որից հետևում է պետական ինստիտուտների համատարած ձևափոխում:
Ազատության գործնական ապահովումը քաղաքական, տնտեսական, մշակութային ինքնիշխանության երաշխավորումով:
Տնտեսական ոլորտ
Բանախոս՝ Վահագն Խաչատրյան
Արոտավայրերի բացակայությունը անասնապահության լրջագույն խոչնդոտներից մեկն է, քանի որ տեղի օլիգարխները գնել են բոլոր հողերը և գյուղացին տեղ չունի: Օրինակ` Արմավիրի մարզում տեղի հարուստները հարկ չեն վճարում, իսկ գյուղացին հարկերի բեռի տակ դադարում է գյուղատնտեսությամբ զբաղվել:
Չորս դրամից ջուրը հասել է փաստացիորեն ութ դրամի, հետո բարձրացել է մինչև 11 դրամի, իսկ ջուրը փաստացիորեն անբավ է: Այսինքն` տրվող ծառայությունը չի համապատասխանում որակին:
Գյուղացուց հողերը առգրավվել են, և իրավիճակը այսօր առավել է վատթարացել այն իմաստով, որ այդ հողերը վերցրել են օլիգարխները և հարկ չեն տալիս:
Նշվել են այն գյուղական հողերը, որոնք պատկանում են այս կամ այն քրեական հեղինակությանը կամ օլիգարխին:
Նշվել է նաև, որ հողերը քիչ են, սակայն ծախսերը` շատ: Գյուղացիական կոպերատիվների ստեղծումը կքչացնի ծախսերը: Գյուղացին մնում է հողի սեփականատեր և որոշող անձ: Պետությունը պետք է դոտացնի գյուղացուն, վարկերի տոկոսադրույքը պետք է իջնի, գյուղացուն տրվող վարկը պետք է դառնա 3-5 տոկոս:
Պետք է բարելավել գյուղացիների օրենքների իմացության մակարդակը, կոոպերացիան չպետք է վնասի փոքր տնտեսություններին:
Սառնարանները գտնվում են օլիգարխների ձեռքում և ձմեռային գինը թելադրում են նրանք:
Առկա է գյուղատնտեսական ապրանքների, պարարտանյութերի մոնոպոլացում, դրամի արժևորումը արհեստական է:
40-60 % ստվերի վերացումի կբերի բյուջեի կրկնապատկման: Սա իր հերթին կլուծի սոցիալական պրոբլեմներ:
- Լողացող կուրսի ապահովումը
- Ներդրումային հնարավորությունների ապահովում
- Դոլլարի արհեստական արժեզրկումը բերեց տնտեսության շատ ճյուղերի վերացման (ոսկի, ադամանդներ), քանի որ ապրանքները թանկացան
- Տնտեսական քաղաքականությունը կապվում է քաղաքական իրավիճակի հետ և որպեսզի ընդդիմության ասածները իրականություն չդառնա, գնում են աբսուրդ քայլերի
- Հարկային հստակ քաղաքականություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել