HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փորձ է արվում ներազդել Զարուհի Փոստանջյանի վրա»

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը Այլևս գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի արդարացի ցասումն ու ընդվզումը զսպելու համար ժողովրդից իշխանությունը բռնությամբ խլած իշխող ռեժիմը և նրա կամակատարները ժողովրդի նկատմամբ կիրառելով բացահայտ բռնություն, երկրում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը և թալանած հարստությունը կորցնելու վտանգը նրանց ստիպում է բացահայտ խախտել ՀՀ Սահմանադրությունը և գործող օրենքները: Ուստի քաղաքացու նկատմամբ գործ սարքելը իշխող ռեժիմի համար դարձել է հարազատ գործելաոճ: Ժողովրդի մոտ իրապես հեղինակություն վայելող մարդիկ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում սպասվելիք հեղափոխական գործընթացների վրա, այդքան էլ շատ չեն։  Եվ այդ քչերի թվում է Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջին օրերին Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ ՀՀ դատախազության կողմից հարուցած քրեական գործի և մամուլում բազում հրապարակումների միջոցով փորձ է արվում ներազդել Զարուհի Փոստանջյանի վրա վախեցնելու և լռեցնելու, ինչու չէ, նաև անուղղակի սևացնելու համար: Համոզված ենք, որ այդ գործի պատվիրատուները և կատարողները վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ Զարուհի Փոստանջյանը հայտնի է իր սկզբունքայնությամբ, անարդարության դեմ պայքարելու վճռականությամբ, և որ այդ պայքարում նա միայնակ չէ, նրա կողքին են բոլոր ազնիվ, քաջ և նվիրյալ հայորդիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter