HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարի կամքի ասպետը

Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը հայտարարել է, թե շաքարավազը Հայաստանում դեռ անցյալ տարի պիտի թանկանար, բայց չի թանկացել ներկրողների «բարի կամքի» շնորհիվ: «ՉԻ»- Մեր ջերմ ողջույնները պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Կարծում ենք` ժամանակն է նրան ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպանի» կոչում շնորհել, ծննդավայրում կանգնեցնել արձանը, իսկ բարձր դասարանների աշակերտներին հանձնարարել շարադրություն գրել «Բարի կամքի ասպետը» թեմայով: Բա իհարկե. փաստորեն մարդը անցած տարվանից սկսած վնասով է աշխատել, շաքարավազը թանկ գնով ներկրել է, էժան վաճառել, համապատասխանաբար` իր գրպանից հարկեր վճարել, եւ այդպես շարունակ: Իսկ ահա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կոչվող անաղուհաց կառույցը չարամտորեն սպառնում է վարույթ հարուցել նրա նկատմամբ: Հուսով ենք` երախտապարտ հայ ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի կկանգնի եւ կպաշտպանի անսահման բարություն ճառագող իր զավակին: Բարությունն ազգային արժեք է, եւ այն պետք է փայփայել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter