Հրդեհներ Մարալիկում եւ Մարտունիում
Փետրվարի 22-ին` ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 2 հասցեում` պահածոների գործարանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.45-ին, մարվել` 13.15-ին:
Այրվել է Գ.Թովմասյանին պատկանող գործարանի միջնամասում գտնվող փայտյա հարթակը` 6 քմ. մակերեսով:
Նույն օրը` ժամը 12.20-ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5ա տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել` 13.20-ին:
Այրվել է Վ.Դարբինյանին պատկանող տան տանիքը` 2 քմ. մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել