
Նախարար Երիցյանը սպասում է մասնագետների եզրակացությանը
Երեկ սողանքի վայրում Աշոտ Միրզոյանը, ում 72-ամյա հորեղբայրը Լճկաձոր գյուղի բնակիչ Նորիկ Միրզոյանը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի տակ է մնացել, տուժածների որոնողական անարդյունավետ աշխատանքի համար «Հետքի» ներկայությամբ իր դժգոհությունը հայտնեց և որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր ուղղեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին
Ա. Մ.: Ես հարազատ եմ կորցրել, այս 3 օր է` սողանքի վայրում եմ գտնվում: Ես չեմ տեսնում, որ այստեղ որևէ տեխնիկա է մոտենում: Մենք չենք գտնում մեր հարազատին: Ես տեսնում եմ, որ այստեղ լուրջ տեխնիկա է պետք:
Ա. Երիցյան: Տեխնիկա չի կարող մոտենալ: Ես Ձեզ ասեմ, ինչի համար ես թույլ չեմ տալիս այս պահին, որ տեխնիկա մոտենա սողանքին, որովհետև ծանր տեխնիկայի աշխատելու ժամանակ ողջ եղած մարդկանց կարող է սպանել:
Ա.Մ.: Հողի տակ մնացած մարդը արդեն ողջ չի:
Ա. Երիցյան: Չենք կարող ասել: Եկեք, բնականաբար, չասենք, որովհետև եղել են դեպքեր, որ քարերի արանքին են մնացել, մեքենայի մեջ են մնացել և տարբեր տեղերից օդ է եղել, և մարդիկ մի քանի օր ողջ են մնացել: Հիմա ես նաև զինվորներին եմ խնդրել` 100 հոգի զնինվորական են գալիս: Մենք դեռ ձեռքով ենք աշխատում, փորձում ենք ձեռքով գտնել կորածներին, եթե մահացած եղան, ծանր տեխնիկան կհանենք, բայց ես չեմ ուզում դեռ անցնել դրան:
Ա.Մ.: Կորուստներ ունեցողներս, այնտեղ երևանցիներ էլ կան, բոլորս մտածում ենք, որ պետք է տեխնիկա, որ այս մեծ բեռնատարները քաշի, տարածքը մաքրվի, որ կարողանանք սողանից տուժածներին գտնել:
Ա.Երիցյան: Հիմա որ ես տրակտորը գցեցի ու այ այնտեղից փլվածքը իջավ, ի՞նչ ենք անելու: Տեխնիկան, որ աշխատեց սողանքը, վերևից իջնելու է, էտենց չի լինի:
Ամեն ինչ թողել եմ, եկել եմ: ՀՀ պաշտպանության նախարարությունից ուղղաթիռ եմ խնդրել, բերել ենք, որ ավտոմեքենաները հատ-հատ հանենք: Փոքրերը պետք է հանենք, հիմա ծանր տեխնիկա բերե՞նք: Ինչի՞ երեկ չենք բերել, որովհետև սողանքը գործում է, ծանր տեխնիկան մի քիչ էլ աշխատեց, ոնց որ սարը եղավ, նույն էլ այ այս սողանքը կհոսի: Մենք պետք է մի քիչ խելացի մոտենանք: Ես Ձեր վիճակի մեջ մտնում են:
Ա.Մ.: Ողղակի մյուս կողմից ճանապարհ կա, կարելի է այդ ճանապարհից բեռնատարները քաշել և հանել:
Ա.Երիցյան: Ես խնդրում եմ, գնանք ու ցույց տվեք, ո՞նց կարելի է այդ բեռնատարները հանել: Տրակտոր, որ գցեցի, այ այնտեղից սողանքը իջավ, ի՞նչ ենք անելու: Բայց տեխնիկան, որ աշխատեց սողանքը այն վերևից իջնելու է, հո տենց չի:
Ա.Մ.: Բեռնատարները պետք է հանվի, կարող է մարդիկ հենց այդ բեռնատարների արանքում են:
Ա. Երիցյան: Բեռնատարները հիմա հանեք, դուք եք իմ տեղը, հանեք: Չէ, ախր գիտե՞ք ինչի, ի տարբերություն Ձեզ, ես պետք է մտածեմ նաև անձնակազմի մասին: Բա որ հիմա հանելուց սողանքը իջա՞վ: Դրա համար հիմա մեր համապատասխան մասնագետները նայում են գրունտի ամրությունը, որ գրունտի ամրությունից ելնելով մենք կարողանանք գործել: Հիմա արդեն գալիս է ծանր տեխնիկան, երեկ չէինք կարող, որովհետև երեկ սողանքը իջնում էր: Երեկ մի քանի անգամ իջավ, ես չգիտեմ դուք նկատե՞լ եք, թե՞ ոչ: Երեկ մի քանի անgամ սողանքը իջավ, նորից վերևից թափվեցին քարերը: Հիմա մենք կփորձենք այս առաջինը հանել` կամաց-կամաց հանելով առաջ գնալ:
Ա.Մ.: Բայց դրան զուգահեռ տեխնիկան պետք է մոտենա: Գոնե վաղը տեխնիկան կաշխատի՞:
Ա. Երիցյան: Կաշխատի, որովհետև արդեն մինչև վաղը, մենք եզրակացությունը կունենանք, տեղանքը շատ ծանր ա: Հիմա կարող է, որ տեխնիկան եկավ, այս բեռնատարը քաշելիս հողը ամբողջությամբ իջնի: Պրոբլեմատիկ տեղ է:
Մեկնաբանել