HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղական ինքնակառավարման համակարգը 15 տարեկան է

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ՏԻՄ կայացմանն ուղղված միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա պետության կողմից խրախուսել տեղական ինքնակառավարման մարմիններին: Նիստում քննարկվել է ՏԻՄ ձևավորման 15-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է հանձնաժողովի աշխատանքային խմբին հնչեցված առաջարկություններով լրամշակել միջոցառումների ծրագիրը` հիմք ընդունելով ներկայացված փաստաթուղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter