HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է հանքահումքային ոլորտի ներդրումային ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն: Ողջունելով հյուրերին կառավարությունում` վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը: Այս ընկերության գործարքին «Հետքն» արդեն անդրադարձել էր: Ընկերության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ կարևորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք ներդրումները, որոնք կիրականացվեն երկու փուլով, և որոնց ընդհանուր արժեքը համարժեք կլինի շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում մեր երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում՝ բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում երկարաժամկետ հեռանկարում ընկերության ներդրումների շարունակականության հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter