Հայտնաբերվել են ՌԴ-ի կողմից հետախուզվողներ
Փետրվարի 22-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արարատի մարզի Այնթապ գյուղից բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Հ.-ին. նա ս.թ. հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավ քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:Նույն օրը` ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Շիրազի փողոցի 32 շենքից բերման են ենթարկել 32-ամյա Վլադիմիր Հ.-ին, որը ս.թ. հունվարի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել