HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոսքը դեպի Տաթեւի ճոպանուղի նվազել է

Փետրվարին «Տաթեւի թեւեր» ճոպանուղուց օգտվողների թիվը բավականին նվազել է: Այցելուների հոսքի նվազումը ճոպանուղու պատասխանատուները  պայմանավորում են ձյունառատ տեղումների հետեւանքով ճանապարհների դժվարանցանելիությամբ: Ճոպանուղին ներկայում աշխատում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին, բայց եկող շաբաթվանից նախատեսում են կրկին անցնել գարնանային ռեժիմին: «Ձմռան այս սեզոնին Գորիս-Հալիձոր եւ Երեւան-Գորիս-Հալիձոր ճանապարհների անցանելիության դժվարություններով պայմանավորված բավականին նվազել է հոսքը: Հունվարի սկզբին աշխուժություն կար` Սուրբ ծննդի տոնակատարության հետ կապված, բայց փետրվարին հոսքը քիչ  է: Ամեն ամսվա վերջում ամփոփում ենք թիվը, այս ամսվա այցելուների հստակ թիվը կպարզենք ամսվա վերջում միայն: Ճոպանուղին տեղնիկական որեւէ խնդիր չունի,  եղանակային պայմանները չեն խոչընդոտում մեր աշխատանքին, քամի չկա, իսկ առաջիկա շաբաթվանից  կաշխատենք արդեն ոչ միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Եղանակների բարելավմաբ էլ կավելանան այցելուների թիվը»,- ասում է «Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: Իսկ մինչ այդ Տաթեւի եւ հարակից 5 գյուղերի բնակիչները ճոպանուղուց կկարողանան օգտվել միայն շաբաթը 2 օր: Նրանցից  շատերը ճոպանուղին տրանսպորտային միջոց են օգտագործում` աշխատանքի գնալու եւ վերադառնալու նպատակով: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter