HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Հայ Օգնության Միության» ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների պաշտպանության դաշտում իրականացվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակին, գերակայություններին և առանցքային գործոններին: Ընդգծելով աղքատ, հաշմանդամ և ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման անհրաժեշտությունը` կարևորվել է երեխաների պաշտպանության ռազմավարության լրամշակումը: Առաջնահերթ են համարվել Հայաստանում տվյալ խնդրի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներգրավումը: Խորհրդակցության ժամանակ արծարծվել է նաև մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը: Հարցի առնչությամբ վարչապետը ներկայացրել է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի միջոցով անօթևան երեխաներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի մանրամասները: Այդ համատեքստում կարևորվել է հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter