Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է
2011թ. փետրվարի 18-ին ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդումից (կայքէջից) Տ. Փոստանջյանը տեղեկացել է իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման իրականացման մասին:
Չորս օր վարույթն իրականացնող մարմինը, չձեռնարկելով որևէ միջոց` լսելու Տ. Փոստանջյանին, այդ ընթացքում, ըստ մեր ունեցած տվյալների, կեղծ ցուցմունքներ է կորզել տարբեր անձանցից, և այսօր` փետրվարի 23-ին, ԱԱԾ քննչական ծառայությունն, առանց հիմքերի, նրան ձերբակալել է:
Մեզ համար և, վստահ ենք, ողջ քաղաքացիական հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց էությամբ զավեշտալի այն հարցը, թե այս «գործը» ինչ հույժ կարևորություն ուներ, որ դրանով զբաղվում է հանրապետության անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը` պետության Ազգային անվտանգության ծառայությունը:
Այժմ Տիգրան Փոստանջյանը գտնվում է ԱԱԾ-ի ժամանակավոր պահման մեկուսարանում, եւ ինչպես հայտնեցին մեկուսարանից, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել