- Հայաստանը կորցրել է կես մլն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել
Տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված մոտ 150 հազար դոլար արժողությամբ դեղորայք ժամկետանց է դարձել: Հայաստանը «C» գնահատական է ստացել, և «Գլոբալ հիմնադրամի» ղեկավարությունը որոշել է հաջորդ` 5-րդ և 6-րդ քառորդների համար 68 տոկոսով նվազեցնել Հայաստանին հատկացվելիք գումարները. ողջ գումարը` 471. 376. 52 եվրոն կրճատվել է, եւ Հայաստանը ստացել է ընդամենը 151,818 եվրո: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան)
- 15 հազար դրամ` պատգամավորական գործունեության համար
2010 թ. պետական բյուջեի «սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ» տողով 23 մլն 580 հազար դրամ է հատկացվել Ազգային ժողովին: Առաջին տպավորությունն այնպիսին էր` ասես ԱԺ 131 պատգամավորները հայտնվել են չքավորության մեջ, եւ պետական բյուջեի միջոցներից նրանց նպաստ է հատկացվում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Ինչպես ինքնաոչնչացման մղել ընդդիմությանը
Փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը քաղաքական կոնսոլիդացիայի արտահայտություն չէ: Որովհետեւ այն հիմնված չէ բոլոր երեք կողմերի ազատ կամարտահայտման վրա: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
- Մանկական սնունդ. հայերեն մակնշումները լռում են գլխավորի մասին
Այսօր հայաստանյան շուկայում վաճառվող կաթնախառնուրդների հայերեն մակնշումներից բացակայում են երեխայի առողջության համար օգտակար տեղեկություններ: Օրինակ` երեխայի կյանքի առաջին օրերից արհեստական սնուցման համար նախատեսված, 300 գրամանոց «Հիպպ» չոր կաթնային խառնուրդ ապրանքատեսակի հայերեն մակնշման մեջ որեւէ բան նշված չէ կրծքի կաթի առավելությունների մասին: (Հեղինակ` Սոնա Ավագյան, Վահե Սարուխանյան)
«Եթե մեր պահանջներին լուծում չտրվի, փետրվարի 28-ին գործող իշխանությանը կարմիր քարտ ցույց կտանք ու կասենք «ոչ»,- այս խոսքերը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հնչեցրեց Մատենադարանի հարթակից փետրվարի 15-ին` «բացօթյա համաժողովի» ժամանակ: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Ինչու են թաքցնում իրական արդյունքները
«Հետքի» հարցերին պատասխանում է «Գլոբալ հիմնադրամ»-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն
- Ձկնաբույծները Կառավարության հետ զինադադար են կնքել, բայց խնդիրները դեռ չեն լուծվել
«Այստեղ պետք է իր խոսքն ունենա բնապահպանության նախարարությունը, որն իր պահանջները ձեւավորի ջրաչափերի նկատմամբ: Նա պետք է տեխնիկական ծառայություն ունենա, որը մեզ ուղղորդի: Ժամանակը շատ սուղ է` մեկ ամիս, որի կեսն արդեն անցել է: Հարցն այնպես է դրվել, որ մեզ կիսատ-պռատ լուծումներով ժամանակ էր տրվել, բայց պետք է նաեւ ողջամիտ ժամկետ լինի»,- ասում է «Ակվատեխավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն, «Հայ ձկնաբույծների միավորման» նախկին նախագահ Արկադի Գևորգյանը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Փորձագետը խորհուրդ է տալիս հրաժարվել մշակաբույսերի աճեցումից եւ վայրի հատապտուղներ հավաքելուց
էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը 2010 թ. Ալավերդիում եւ Ախթալա քաղաքի հարեւան Նեղոց եւ Քարկոփ համայնքներում իրականացրել է «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտման ռիսկի գնահատում» ծրագիրը: Հետազոտությամբ Ալավերդիում, Նեղոց եւ Քարկոփ գյուղերի հողերում, դրանցում աճեցված մշակաբույսերում եւ անտառային հատապտուղներում հայտնաբերվել են ծանր մետաղների, այդ թվում նաեւ առաջնային տոքսիկական տարրերի` սնդիկի, կադմիումի եւ արսենի գերբարձր պարունակություններ, որոնք քաղցկեղածին են եւ մեծ վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
- Ավագ դպրոցի տնօրենի հորդորը ծնողին. «Իմ ֆիգուրան քոնից լավն է, ես մեքենա եմ քշում, լիքը փող ունեմ...»
Մոտ 40 ծնողներ, աշակերտներ եւ նախկին ուսուցիչներ նամակ են գրել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ պատրաստվում են առաջիկայում այն հանձնել անձամբ նախարարին: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- «Մենք էդ տաղավարն էդտեղ չենք ուզում տեսնել»
«Սկզբում որ լսում էի, ինձ թվաց, թե սատանան դարձել է սուրբ, մարդն էն աստիճան է փոխվել, որ էդքան ստորություններից հետո որոշել է լավ բան անել իմ համար ու առաջարկում է հաշտության համաձայնագիր կնքելª թվում է թե երազային պայմաններով: Բայց Հենրիկ Գասպարյանին թող չթվա, թե դիմացինն էլ խայծը կուլ տվեց, ես լավ գիտեմ, թե իրանց ուզածն ինչ է ու հերիք է, որ ես համաձայնվեմ իրանց պայմաններին... վերջ, օղակը կսեղմեն»,-փետրվարի 17-ի չկայացած դատական նիստից հետո Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի առաջարկն է վերլուծում «Սինան» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Սինանյանը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- «Վեգաս» կազինոն, լցակայանը ու «ռիսկով տղան»
Մեկ տարի առաջ մայրուղու վրա` Վանաձոր-Վահագնի ճանապարհաեզրին, հայտնվեց «Վեգաս» խաղասրահը: Լոռեցիները միմյանց տեղեկացնում էին, որ այն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանինն է: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
Ստեփանակերտում Ա.Հեքիմյան 3ա հասցեում Էդիկի բնակարանը գտնելու համար բավական է միայն գլուխդ բարձրացնես. 3-րդ հարկի ուղղությամբ գտնվող վերելակը հուշում է, որ ճիշտ հասցեով ենք եկել: (Հեղինակ` Քնար Բաբայան)
- Երբ «թարգմանչի դուխը հերիքում է, բայց լեզվի դուխը չի հերիքում», կամ ինչ արժե հայերեն 2 կգ-անոց գիրքը
Վերջերս թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ավարտել է Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսես» վեպի թարգմանությունը: «Ուլիսեսը» մոդեռնիստական գրականության գլուխգործոց է համարվում: Գրքի թարգմանիչը որոշել է գրքի վաճառքն իրականացնել միայն համացանցով` «տպագրություն ըստ պահանջարկի» (print-on-demand) եղանակով: Այս թեմաների շուրջ զրուցել ենք թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ: (Հեղինակ` Մերի Միքայելյան)
- Ռուբիկոնն անցնելու դրաման
Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն գետը` գրավեց իր հայրենիքն ու նոր կարգավիճակ տվեց աշխարհագրական այդ վայրին, էապես որոշարկելով նրա պատմամշակութային դերն աշխարհում: (Հեղինակ` Արա Գուրզադյան)
Գիրը, առաջին հերթին, առասպել է: Թատրոնի, որպես արվեստի տեսակի առաջացումը հիմնավորվում է խոսող գրի շնորհիվ: Միֆական այն պատմությունը` կապված Էսքիլոսի էլեւսիսյան միստերիոները (կրոնական գաղտնի արարողությունները) բացահայտելու հետ, անշուշտ, ունի իր ռացիոնալ բնորոշումը: Գիրը հայտնության նման բան է, որը լույս աշխարհ գալով` հաճախ արկի պայթյուն է հիշեցնում: Թատրոնի գիրը երկու, երեք կամ հարյուր խոսող դերասանների միջոցով է ի հայտ գալիս, բայց, առաջին հերթին, կարեւորվում է նրանց այդ պահին խոսելու «հնարավորությամբ» (Հեղինակ` Հովհաննես Թեքգյոզյան):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել