HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եվս մեկը

Բանդայի գործով հոկտեմբերի 1-ին կալանավորվել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի կրտսեր որդին՝ Անդրանիկ Հակոբյանը, ով շուրջ մեկ շաբաթ պահվում էր Աբովյանի ոստիկանությունում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնեց գործարարը:

Ի պատասխան հարցին, թե ինչ մեղադրանք է առաջադրվել որդուն, Սուրիկ հակոբյանն ասաց, որ մեղադրանքը կապված է թմրանյութերի ապօրինի պահման հետ: Ս.Հակոբյանի ավագ որդին՝ Արտյուշ Հակոբյանը, կալանավորված է և մեղադրվում է Երևանում գործող հայտնի բանդան ձևավորելու և առաջնորդելու մեջ։

Կալանավորված է նաև Արտյուշ Հակոբյանի կինը՝ Մարինա Գեորգաձեն։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, վերջինս հետախուզվել է Վրաստանի իրավապահների կողմից, քանի որ խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։

ՀՀ իրավապահները Գեորգաձեի կալանավորման մասին արդեն իսկ ծանուցել են վրաց իրավապահներին։ Ավելի վաղ Ս.Հակոբյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել էր, թե իր որդիների և հարսի նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, և որ այսօր Հայաստանը բռնապետական երկիր է։ 
 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter