
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ հունվարի աշխատավարձ չեն ստացել Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները: Եթե մայրաքաղաքի դպրոցներում ուսուցիչներին այս ընթացքում գոնե ավանս են տվել, ապա Արագածոտնի մարզում դա էլ չի եղել:
Մարզից թերթին զանգահարած ուսուցիչները տեղեկացրին նաև, որ իրենց մեծ մասը վարկեր ունեն, որոնց վճարման ժամկետներն անցել են, և ոչ մի կերպ չեն կարողանում փակել դրանք:
Ավելին, ըստ ուսուցիչների, իրենք անգամ օրվա սնունդի հարցն արդեն չեն կարողանում հոգալ:
Երեկ թեիթին հայտնի դարձավ նաև, որ հունմվարի աշխատավարձ չեն ստացել նաև Մատենադարանի աշխատակիցները: Ինչպես նշել էինք, բյուջեի հավաքագրումները հունվարին խիստ ցածր են եղել սպասվածից: Ըստ որոշ տեղեկությունների` վիճակը վատ է նաև փետրվարին` բյուջեում փող չի հավաքվում: Աշխատավարձեր չտալը կարող է նաև պայմանավորված լինել մարդկանց գնողունակությունը նվազեցնելու և դրանով գնաճը զսպելու նկատառումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել