HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք երիտասարդներ ծեծի և խոշտանգումների են ենթարկվել ոստիկանությունում

Օրերս ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ծեծի և խոշտանգումների են ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչներ եղբայրներ Հայկ և Ազատ Եղիազարյանները և Արսեն Բաղդասարյանը: Նրանցից Հայկ Եղիազարյանը որպես կասկածյալ ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ազատն ու Արսենը, հարազանտների և փաստաբան Հովիկ Արսենյանի պնդմամբ, տարվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արսենյանի փոխանցմամբ` իր ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի ինքը չկարողանա մուտք գործել քրեակատարողական հիմնարկ և տեսնել տղաների վրայի վնասվածքները, իսկ Հայկը մեզ պատմեց, որ իրեն գցել են գետնին ու ծեծել են 7-8 օպերներով, իսկ հետո «դուբինկաներով խփել են ոտքերի տակ, որպեսզի ասի, թե գողություն է արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter