Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը մեղադրվում է կավատության մեջ
«Նուվել դ’Աղմենի» պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Արտերկրի հայերի միության (Հայաստանի մասնաճյուղ) եւ Իրավաբանական մասնագիտությունների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահ Ռայմոնդ Եզեգելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է կավատության կամ «բազմաթիվ զոհերի պոռնկությամբ զբաղվելուն դրդելու մեջ»:
Անցյալ տարվա հունիսի 24-ին նա դատավոր Պոլ Հյուբերի որոշմամբ, ով զբաղվելու է նրա գործով, 3 օրով ձերբակալվել էր: Նշենք, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն` քանի դեռ կասկածվողը չի դատապարտվել, նա օգտվում է անմեղության կանխավարկածի իրավունքից:
Հայկական մամուլում Ռայմոնդ Եզեգելյանը հիշատակված է որպես բարերար, Ֆրանսիայում Ոսկե Ծիրան Միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ: ՀՀ սփյուռքի նախարարությունը նրան շնորհակալագիր է հանձնել` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում: Ռայմոնդ Եզեգելյանը 2007 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել