HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայաստան

Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները: Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, կադրերի և ռազմական կրթության և գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառում բարեփոխումների և պաշտպանության ռազմավարական վերանայման ուղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փետրվարի 24-ին պատվիրակություններին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Գոհունակություն հայտնելով պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ, Դ.Տոնոյանը նախանշել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել զարգացման և նոր նախագծերի իրականացման հեռանկարները: Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2011թ. երկկողմ համագործակցության պլանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter