Կառավարությունը հավանել է 2011թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը
Արտերկրից տարբեր սորտերի էլիտային և առաջին վերարտադրության գարնանացան գարու և եգիպտացորենի հիբրիդային սերմացու ձեռք բերելու նպատակով գործադիրը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538295,4 հազար դրամ։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում 2011թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրին, որի նպատակն է արտերկրից ներմուծել 63 տոննա եգիպտացորենի սերմացու և տրամադրել այդ կուլտուրայի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին։
Այս երկու որոշումները նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է որպես սոցիալական ուղղվածություն ունեցող։ Դրանով նաև լուծվում է ևս երկու խնդիր` նախ, որակյալ սերմացու է ներմուծվում, երկրորդ` ավելանում են մշակովի հողատարածությունները։ Վերջին տվյալների համաձայն` կառավարության այս նախաձեռնությունից օգտվող տնտեսությունների թիվը հասել է 18 հազարի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել