«Հայացք». քաղաքապետարանն ու թաղապետարանը «ցրում» են զուգարանների թեման
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Տիգրան Հարությունյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչու չեն գործում Ազատության հրապարակի շրջակայքի հասարակական զուգարանները: Վարչության պետը նախ պատասխանեց, որ ինքը զբաղված է, այնուհետև հորդորեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ճշտել այդ հարցի պատասխանը. «Այդ հարցով Կենտրոնի թաղապետարան զանգեք, իրենք են զբաղվում»:
Նկատենք, սակայն, որ մայրաքաղաքի հասարակական զուգարաններին առնչվող հարցերը, որպես կանոն, վերաբերում են հենց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությանը: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնից էլ մեզ հորդորեցին այդ հարցով դիմել քաղաքապետարան: Մինչև օրվա վերջ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել թաղապետարանի կոմունալ բաժնի պետի հետ: Իսկ բաժնի աշխատակցուհին վախեցած ձայնով ասաց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ոչինչ չգիտեմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել