Խոչընդոտում են «Ժառանգության» պատգամավորի գործունեությանը
Այսօր` 12:30-ից 13:00-ն ընկած սահմաններում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այցելել է ԱԱԾ` ցանկություն հայտնելով մուտք գործել եւ ծանոթանալ մեկուսարանում գտնվող Տիգրան Փոստանջյանի վիճակին:
Պատգամավոր Մարտիրոսյանին մերժել են` պատճառաբանելով, որ քննիչն արգելանք է դրել այցելությունների վրա, եւ ոչ ոք իրավունք չունի այցելել Տիգրան Փոստանջյանին` խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 21-րդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 15-րդ, 48-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածները:
Հիշեցնենք, որ երեկ նույն պատճառաբանությամբ այցելության թույլտվություն չեն ստացել «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել