HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հրաժեշտ է տվել Պիտեր Սեմնեբիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ամրապնդման գործում: «Այն պահից, երբ  Դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաև Ձեր  ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է Հանրապետության ղեկավարը: Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` իր աշխատանքը  նման գնահատականի արժանացնելու համար և նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Պիտեր Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարևորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009թ. որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter